Չինաստանը կարող է TikTok-ը վաճառել Իլոն Մասկին

Չինաստանը կարող է TikTok-ը վաճառել Իլոն Մասկին

Չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ը ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ում հավելվածի արգելքն ուժի մեջ մտնի, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

ԱՄՆ Գերագույն դատարանը ներկայումս քննարկում է հարցը՝ արդյո՞ք պահպանել օրենքը, որը չինական ByteDance ընկերությունից պահանջում է մինչև հունվարի 19-ը դադարեցնել TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում։ 
Այդ ամսաթվից հետո երրորդ կողմի ինտերնետ ծառայություններ մատուցողները կենթարկվեն տուգանքների՝ ԱՄՆ-ում TikTok-ի գործունեությանն աջակցելու համար:

Ըստ լուրերի, Պեկինի պաշտոնյաները ցանկանում են, որ TikTok-ը մնա ByteDance-ի սեփականության ներքո, և ընկերությունը փորձում է դրան հասնել դատական ​​հայցերի միջոցով: Սակայն դատավորները հունվարի 10-ին ազդարարել են, որ նրանք, ամենայն հավանականությամբ, կպահպանեն օրենքը:

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սկսել են քննարկել արտակարգ իրավիճակների պարագայում հնարավոր ծրագրերը, թե ինչպես պետք է աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, եթե Մասկը ներգրավված լինի դրանում:

TikTok-ի լսարանը ԱՄՆ-ում կազմում է 170 միլիոն մարդ, իսկ ամերիկյան բաժնի արժեքը կարող է հասնել 40-50 միլիարդ դոլարի, ըստ Bloomberg-ի գնահատումների:

Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին՝ հավելվածի պոտենցիալ արգելման հաջորդ օրը։ Նա Գերագույն դատարանին խնդրել է դադարեցնել արգելքը, որպեսզի թույլ տա «այս դատավարության հարցերին քաղաքական լուծում տալ»: Ինչպես պարզել է The Wall Street Journal-ը, ընտրություններում հանրապետականի հաղթանակից հետո TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Ցզի Չուն նամակագրություն է նախաձեռնել Մասկի հետ։