Եթե մշակույթին այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվեր, ուրեմն հեղափոխությունը գրոշ չարժեր

Եթե մշակույթին այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվեր, ուրեմն հեղափոխությունը գրոշ չարժեր

Չնայած նախօրեին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցրեց, որ իրենց ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների փակման վերաբերյալ որևէ նախագիծ չկա, եւ խոսքն ընդամենը սևագիր առաջին տեղեկանքի մասին է, այդուհանդերձ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը մտահոգված է․

«Եթե հանկարծ նման փաստթուղթ ընդունվի ու նման օպտիմալացում գնա, ես դա կորակեմ ուղղակի հանցագործ, հակամշակութային որոշում։ Եթե հեղափոխությունից հետո մշակույթին այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվեր, ուրեմն այդ հեղափոխությունը գրոշ անգամ չարժեր, որովհետեւ էլ ինչի՞ համար արժեր անել հեղափոխություն, եթե այսպիսի վերաբերմունք պետք է ցույց տրվեր մշակույթին։ Նույնիսկ եթե դա սեւագիր է, բայց եթե ինչ որ մարդկանց մտքով դա անցել է՝ արդեն հիմարություն է եւ նշանակում է, որ կառավարության, նախարարության մասնագետների հարցում մենք գործ ունենք դիլետանտ մարդկանց հետ։ Այդ իմաստով ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունը օպտիմալացվում է եւ այդպիսի նախարարություն հաստատ մեզ պետք չէ։ Նույնիսկ եթե որեւէ թատրոնում կա խնդիր, էլի պետք է ոչ թե կտրուկ միջամտություններ արվի, այլ մարդկանց առողջացման կոնկրետ ծրագրեր առաջարկել, նրանց հետ խոսեն, գան տեսնեն։ Համոզված եմ այդ մարդիկ թատրոններ չեն էլ հաճախել եւ չգիտեն որտեղ ինչ կա, քանի անուն ներկայացում կա»։