Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...Գեւորգ Պետրոսյան

Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...Գեւորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին

Հարգելի պարոն Օսիպյան.
Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:
Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...
Առանց այն էլ՝ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնասակար բաղադրիչներով հագեցած...
Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:
Ակնկալում եմ արագ արձագանք...

Կանխավ շնորհակալ եմ»։