Fitch Ratings-ը տնտեսական զգալի աճ է արձանագրել ՀՀ-ում․ ռիսկեր ևս կան

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։
Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ գրանցում է ուժեղ տնտեսական աճ, իսկ իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 7,4%-ով։
Աճը ձեռք է բերվել վերաբնակիչների, ինչպես նաև Ղարաբաղից ժամանողների հաշվին, ինչը հանգեցրել է երկրում սպառման աճի։
Միաժամանակ, պահպանելով Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ Fitch-ը բացահայտել է աշխարհաքաղաքական ռիսկերը երկրի տնտեսության համար։
Ինչպես նշում է գործակալությունը, ներկայումս Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, սակայն երկրների միջև վիճահարույց հարցեր են մնում։
Fitch-ի փորձագետները նշում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից առևտրի և էներգետիկայի ոլորտում, իսկ մոտ ապագայում լուրջ դիվերսիֆիկացում չի ակնկալվում։ Վերլուծաբանները նշել են, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Նշվում է, որ Հայաստանը շարունակում է արեւմտյան պատժամիջոցներ կիրառել բանկային ոլորտում ռուսական ձեռնարկությունների դեմ։Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության, որոշ տարածքներում սահմանազատման մասին է»։
Կարծիքներ