Հայտնի է դարձել, թե որտեղ են տեղակայված ԱՄՆ միջուկային սպառազինությունը

Հայտնի է դարձել, թե որտեղ են տեղակայված ԱՄՆ միջուկային սպառազինությունը

ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովը պատահաբար հրապարակել է գաղտնի զեկույց այն մասին, թե Եվրոպայում որտեղ են տեղակայված ԱՄՆ միջուկային սպառազինությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։

Փաստաթուղթը դեռեւս անցյալ ապրիլին է պատրաստվել, սակայն վերջինիս հանդեպ ուշադրություն է ձեւավորվել միայն հիմա։ Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան 150 միջուկային զինատեսակներ գտնվում են Թուրքիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայում եւ Բելգիայում։ Դաշինքը հրաժարվել է մեկնաբանել իր միջուկային պոտենցիալի մասին որեւէ տեղեկատվություն։