Վաղը կորոշեն, թե երբ է լինելու արտահերթ ընտրություններն Ադրբեջանում

Վաղը կորոշեն, թե երբ է լինելու արտահերթ ընտրություններն Ադրբեջանում

Դեկտեմբերի յոթին Ադրբեջանի ԿԸՀ-ն նիստ կգումարի, որի ընթացքում կորոշվի, թե երբ են տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները այդ երկրում։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր հրամանագիր՝ Ադրբեջանի խորհրդարանի ցրման մասին։ Համաձայն որոշման, ընտրությունները տեղի են ունենալու մինչեւ 2020 թվականի փետրվարի 9-ը։