Ինչու՞ էր Փաշինյանն այդպես գոռգոռում․․․

Ինչու՞ էր Փաշինյանն այդպես գոռգոռում․․․

Նիկոլ Փաշինյանը, երբ բարձր ձայնով գոռգոռում, ահաբեկում է, հազար օղորմի եմ տալիս, որ մենք Թումանյան ենք ունեցել, այլապես մենք էլ վախից կկարկամեինք․  «երկու ոտն ունեինք, երկուսն էլ փոխ կառնեինք ու  փախչեինք»: Կասեինք՝ հեսա թուրը առած գալիս է՝ մեզ կոտորելու։ Ամեն մեկս մի թփի տակ կթաքնվեինք։

Լավ բան է «Քաջ Նազարի» նման անմահ հեքիաթ ունենալը, քանզի այն գրված է բոլոր ժամանակների համար։ Հեքիաթից մի փոքր հատված ներկայացնեմ ու կհասկանաք, թե ինչու՞ էր Փաշինյանն այդպես գոռգոռում, ահաբեկում․

…….

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:
     Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: Էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է` էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է` էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում...
     Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը – թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի մի թփի միջից, ամեն մի քարի ետևից` որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ - ականջդ ոչ լսի:
     Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում, թե չէ` կանգնում է.
     -Վայ, - ասում է, - ո՞նց թե իմն էլ էստեղ էր հատել. կա չկա` էս ավազակներ են...
     Ձին թողնում է, ընկնում ճամփի տակի անտառն ու` երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում` փախչում:
     Բախտդ սիրեմ, Քաջ Նազար, գոռգոռալով գալիս է տեսնում է մի թամքած ձի ճամփի մեջտեղը իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն: