Կքննարկեն ցանկացած մեխանիզմ 

Կքննարկեն ցանկացած մեխանիզմ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է ցանկացած մեխանիզմի դիտարկման համար, որը կբերի ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

«ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հստակ է։ Նա ուզում է, որ ամեն բան ի վերջո ավարտվի։ Նա բաց է ցանկացած մեխանիզմի դիտարկման համար, որը կբերի խաղաղության հաստատման Ուկրաինայում։ Մենք ցանկանում ենք տեսնել առաջընթաց։ Ինչպիսի մեխանիզմ էլ ուրվագծվի, կամ ինչպիսի գործընթաց էլ ընթանա, մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար, որպեսզի հակամարտությունն ավարտվի»,- ասել է Պետքարտուղար Ռուբիոն։