Պուտինն օրհնեց Ալիեւի ֆարսը

Պուտինն օրհնեց Ալիեւի ֆարսը

Արտահերթ խորհրդարանական «ընտրությունների» առթիվ Իլհամ Ալիեւին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ժողովրդական քվեարկության արդյունքներն ակնհայտի հաստատեցին բարձր հեղինակությունը, որ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում ունի Ձեր գլխավորած կուսակցությունը: Մեր երկու պետությունների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հույս ունեմ»- ասված է Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը տարածել է ադրբեջանական «Ազերթաջ» պետական գործակալությունը: