Հրաժարվել է արտահանձնել կասկածյալներին

Հրաժարվել է արտահանձնել կասկածյալներին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն արտահանձնի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ կասկածվող անձանց, որոնց արտահանձնման մասին հայց էր ներկայացրել Թուրքիան։ Այս մասին Al Jazeera-ի հետ զրույցում ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը։ Նախարարը մանրամասնել է, որ Թուրքիան արտահանձնման հայց է ուղարկել Էր-Ռիյադ։ «Մենք չենք արտահանձնելու մեր հպատակներին լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետաքննության շրջանակներում»,- հայտարարել է ալ-Ջուբեյրը։