Սաշիկ Սարգսյանի որդու գործով նիստը հետաձգվեց

Սաշիկ Սարգսյանի որդու գործով նիստը հետաձգվեց

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր րոպեներ տևեց։ Պատճառն այն է, որ Դատախազությունից դատարանը գրություն էր ստացել առ այն, որ գործով դատախազ Աբգար Առաքելյանն անձնական խնդիրներով պայմանավորված չէր ներկայացել նիստին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 13-ը՝ ժամը 13:00-ն։ 

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել: