Իլհամ Ալիեւը «կանաչ լույս» է վառել իրանական ընկերությունների համար

Իլհամ Ալիեւը «կանաչ լույս» է վառել իրանական ընկերությունների համար

Ադրբեջանն իհարկե ուրախ կլինի իրանական ընկերությունները տեսնել այն ընկերությունների շարքում, որոնք մասնակցելու են «Ղարաբաղի վերականգնմանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «Ղարաբաղի վերականգնմանը կլինեն միայն բարեկամ երկրներ», իսկ իրանական ընկերությունները նման արտոնյալ պայմաններում գտնվում են։

Հիշեցնենք, որ մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տուրնեն ռեգիոն։ Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ։ Նախատեսվում են նաեւ այցեր Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա։

Հիշեցնենք, որ այցի հենց մեկնարկին Զարիֆն ընդգծված ադրբեջանամետ հայտարարություն էր արել կապված Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքների հետ։