Ի՞նչ է ուզում ասել Վիկտոր Սողոմոնյանը

Ի՞նչ է ուզում ասել Վիկտոր Սողոմոնյանը


Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրել է, որ 1994-95 թվականներին «քաղաքական հետապնդումների են ենթարկվել ՀՅԴ ներկայացուցիչները, շատերը համոզված էին, որ դրանք երկար չեն շարունակվի»: Վիկտոր Սողոմոնյանը շինծու է որակել այդ եւ ներկայումս Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը: Դաշնակցական գործիչների նկատմամբ, ինչպես հայտնի է, կայացվել են դատական վճիռներ:

Նրանք բանտից ազատ են արձակվել 1998թ. իշխանափոխությունից հետո, Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ՝ իրավիճակի փոփոխության հիմնավորմամբ: Անցել է ավելի քան երկու տասնամյակ, Դաշնակցությունը 1998-2018թ.թ. մաս է կազմել իշխանությանը, բայց երբեք դատական կարգով արդարացման հարց չի հարուցել, չի դիմել ՄԻԵԴ եւ չի պահանջել օրենքի ուժով շինծու ճանաչել իր գործիչների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը:

Այսօր ի՞նչն է ստիպել, որ Վիկտոր Սողոմոնյանը զուգահեռ անցկացնի այդ եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի միջեւ: Կարելի՞ է նրան հասկանալ այնպես, որ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կազատվի կալանքից: Այսպե՞ս է Վիկտոր Սողոմոնյանը հասկանում օրինականության հաստատումը: