«Հրապարակ». Իշխանական մամուլը Հրայր Թովմասյանի դեմ արշավ է սկսել

«Հրապարակ». Իշխանական մամուլը Հրայր Թովմասյանի դեմ արշավ է սկսել
Հրայր Թովմասյան

«Իշխանական էլիտան եւ ԶԼՄ-ներն անդուլ պայքարի են ելել հանուն Ստամբուլյան կոնվենցիայի, ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ միջոցների առջեւ կանգ չեն առնում։ Ոչ իշխանական մամուլին մեղադրում են իմքայլականների վոյաժներն ու հագուստ-կապուստը գնահատելու, պետական ինքնաթիռ-ուղղաթիռներից օգտվելու մասին գրելու համար, իսկ իրենց մամուլը գրում է, որ Հրայր Թովմասյանն ԱԺ-ում գործունեության ժամանակ մշտապես գործուղումների է մեկնել կնոջ հետ։ Բայց նա վերջին անգամ կնոջ հետ գործուղման է մեկնել 2009թ., երբ GIZ-ի փորձագետն էր»,- ասաց Թովմասյանի մտերիմներից մեկն ու կատակեց՝ Հրայրի կինը հիմա կարող է տեսարաններ սարքել, թե այդ ում հետ է նա մեկնել գործուղումների։