Սաուդյան Արաբիայում կպատժեն արքայադուստրերից մեկին

Սաուդյան Արաբիայում կպատժեն արքայադուստրերից մեկին

Սաուդյան Արաբիայում կպատժեն գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդի քրոջը՝ արքայադուստր Հըսսային այն բանի համար, որ բռնություն է կիրառել սանտեխնիկի հանդեպ։ Այս մասին հայտնում է CBSNews-ը։ Ըստ հրապարակման, ամենայն հավանականությամբ արքայադուստր Հըսսան կդատապարտվի վեց ամսվա պայմանական բանտարկության։ Միաժամանակ նաեւ արքայադուստը խոշոր դրամական տուգանք կվճարի։ Բանն այն է, որ արքայադուստրը կարգադրել է իր թիկնապահին ծեծի ենթարկել սանտեխնիկին, ով վերանորոգություն է իրականացրել իր փարիզյան բնակարանում։ Արհեստավորը հայտարարել է, որ իրեն կապկպել են ու ստիպել համբուրել արքայադստեր ոտքերը։ Արքայադուստր Հըսսայի փաստաբանները հերքում են մեղադրանքները։