40 տարի մարդ է առեւանգել

40 տարի մարդ է առեւանգել

Ամերիկացին այլմոլորակայինի կերպարի տակ թաքնվելով՝ 40 տարի մարդկանց է առեւանգել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 73 տարեկան տղամարդուն ներկայացվել է քրեական մեղադրանք խաբեությամբ մարդկանց առեւանգելու համար։ Տղամարդուն ձերբակալելու եւ վնասազերծելու համար համատեղ գործողություն են իրականացրել ինչպես Տեխաս նահանգի իրավապահները, այնպես էլ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները։ Հայտնի է, որ իր զոհերին հալյուցինացիաներ առաջացնող հոգեմետ պրեպարատներ տալով հոգեխախտ հանցագործը նրանց վրա սեքսուալ փորձարկումներ է իրականացրել։