Մարդ ինչքան անխելք ու խելագար պիտի լինի , որ կողմ լինի այս իշխանություններին. Մանուկյան

Մարդ ինչքան անխելք ու խելագար պիտի լինի , որ կողմ լինի այս իշխանություններին. Մանուկյան

Ցանկացած մարդ էլ ունի կողմնակիցներ, բայց երեկ Նիկոլի հանրահավաքին հավաքված մարդկանց մեծ մասը բերովի մարդիկ էին, իսկ այստեղ բերովի մարդիկ չկան։

Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այո, մի օր շատ կգան, մի օր քիչ կգան, բայց կրկնում եմ, մարդիկ գալիս են»,- ասաց նա։

«Ես գիտեմ , որ ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցների մեծ մասն էլ, դեմ է գործող այս իշխանություններին։ Ուղղակի նրանք կատարում են իրենց պարտականությունները ու մի կողմից դա աշխատանք է, որ նրանք պետք է անեն, մյուս կողմից  չեն ուզում շատ հակառակվել։ Ես չեմ հասկանում՝ մարդ ինչքան խելագար ու անխելք լինի, որ կողմ լինի այս իշխանություններին»,- ասաց Մանուկյանը։