Տոնածառը չէր կարող մաքսազերծվել և կրկնում եմ՝ արժեցել է 70․8 մլն․դրամ . Հակոբ Կարապետյան

Տոնածառը չէր կարող մաքսազերծվել և կրկնում եմ՝ արժեցել է 70․8 մլն․դրամ . Հակոբ Կարապետյան

Հարցզարույց Երևանի քաղաքպաետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ


-Երևանի նախկին քաղաքապետի խոսնակ Արթուր Գևորգյանն այսօր ֆեյսբուքյան էջում տեղադրել է  հոդված, որում նշել էր, որ նոր տոնածառն, իրականում,  հարկատուների գրպանին արժեցել է  ոչ թե  71,5 մլն դրամ, այլ 95 միլիոն դրամ, քանի որ եղել են դրա մաքսազերծման,  տեղափոխման,  տեղադրման, զարդարման ծախսեր։ Ինչ կասեք՝ Հակոբ։


- Ձեր առաջարկով ծանոթացա  և կարող եմ կրկնել այն, ինչ  դեկտեմբերի սկզբից ի վեր քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ,այդ թվում՝ ես պարբերաբար հաղորդել ենք, և բոլոր այն կետերին, որոնց մասին նշվել է, անդրադարձ եղել է և պարզաբանում եղել է։ Տոնածառի արժեքը, կրկնում եմ,քաղաքի վրա՝ ձեռքբերումն ու տեղադրումը արժեցել է 70, 8 միլիոն դրամ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Դա ներառում է  և՛ տոնծառի մետաղական կոնստրուկցիաները, արհեստական եղևնու ճյուղերը, լուսադիոդները, խաղալիքները և՛ տեղափոխման ու տեղադրման ծախսերը։ Ինչ վերաբերում է մաքսազերծման մասին հիշատակմանն, այստեղ մի քիչ  տարակուսած եմ, որովհետև հայտնի է, որ 2015-ից ի վեր Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են ընդհանուր մաքսային տարածքում և այստեղ ՌԴ-ից Հայաստան և հակառակ ուղղություններով ներմուծվող և արտահանվող ապրանքները չեն մաքսազերծվում։ Այստեղ մաքսազերծման մասին խոսք չկա, կա ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, որը վերադարձվելու է համայնք։ Ինչպես  ասացի՝ դրա մասին բավարար տեղեկություն տվել ենք հանրությանը և բառացիորեն 2 օր առաջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան  էջում տեղադրվել են ռուսական ընկերության հետ պայմանագրի լուսապատճենները և ցանկացած ոք կարող է ծանոթանալ։ Մենք, ինչպես այս, այնպես էլ մնացած գործընթացներում աշխատում ենք մաքսիմալ թափանցիկ, մեր նախաձեռնությամբ տրամադրում ենք մաքսիմալ հագեցած տեղեկատվություն կամ պատասխանում ենք լրատվամիջոցների կամ հանրության այլ ներկայացուցիչների  հարցերին՝ մաքսիմալ թափանցիկ և մաքսիմալ հրատապ։


 -Ինչու՞ մրցույթ չի եղել, ինչպես նշվել էր՝ եթե լիներ, միգուցե տոնածառն ավելի էժա՞ն լիներ։
-Գնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ևս նախկինում եղել է, դա արվել է  օրենսդրության շրջանակներում։ Իսկ մրցույթ չի եղել, քանի որ եղել է հրատապ գնում։