Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը և պատրաստ է աջակցել Զելենսկուն

Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը և պատրաստ է աջակցել Զելենսկուն

Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը:

Ինչպես հաղորդում է ուկրաինական ՌԻԱ նովոստին, Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի նոր նախագահ Զելենսկուն, ով երկրորդ փուլի նախնական արդյունքներով վստահ հաղթանակ է տանում:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ոչ ոք նույնիսկ չի կասկածել, որ անձամբ ես ու իմ ամբողջ թիմը պատրաստ ենք աջակցել նախագահին իր բոլոր որոշումներում, որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի ազգային շահերին և կմոտեցնեն մեզ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին,- ասել է Պորոշենկոն: