Հայ-Չեխական ČARM միությունը Պրահայի Սկաուտական ինստիտուտում անցկացրել է Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրություն։ Ներկայացվել է Արցախի մասին պատմող չորս ֆիլմ։ Նմանատիպ ցուցադրություններ անցկացվել են նաեւ Հայաստանի մարզերում եւ Սփյուռքի Հայ համայնքներում։
Ներկայացված կինոնկարներն են՝ «Հայրենիքը»՝ 19 րոպե տեւողությամբ, «250 կմ»՝ 23 րոպե տեւողությամբ, «Բլոկադա»՝ 13 րոպե տեւողությամբ եւ «Քարը»՝ 17 րոպե տեւողությամբ կինոնկարները։