Նախարարությունն օգտվում է ռազմական դրությունից

Նախարարությունն օգտվում է ռազմական դրությունից

Արդարադատության նախարարությունը, օգտվելով երկրում առանց որեւէ հիմնավորման շարունակվող ռազմական դրության հանգամանքից, թաքցնում է ռազմական դրության հետ որեւէ տրամաբանական կապ չունեցող տեղեկությունը։ Սույն նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության «Շուշի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները տեղափոխվել են Հայաստան, եթե այո, ապա որտե՞ղ են նրանք այժմ, ո՞ր ՔԿՀ-ներում։

Հիշեցնենք, որ Շուշիի բանտում էին պահվում նաեւ ադրբեջանցի 2 ահաբեկիչներ Գուլիեւն ու Ասկերովը․ հարցրել էինք նաեւ, թե որտեղ են նրանք այժմ գտնվում։ ՔԿԾ-ից ստացել ենք հետեւյալ պատասխանը․

«Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը դիտվում է ոչ նպատակահարմար»։ Անհասկանալի է, թե ինչ կապ կարող է լինել դատապարտյալների պահման վայրի եւ ռազմական դրության միջեւ, եւ ակնհայտ է, որ պարզապես թաքցնում են ինֆորմացիան։ Նշենք նաեւ, որ մեկ այլ հարցմամբ էլ արդարադատության նախարարությունից փորձել էինք ճշտել, թե հոկտեմբերի համար որքան պագեւավճարներ են բաժանվել աշխատողներին, նախարարն արդյոք ստացե՞լ է պարգեւավճար։ Այս պարզ հարցերին պատասխանելու համար էլ մեկ ամիս ժամանակ են խնդրել։