Պետդեպը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների մասին

Պետդեպը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների մասին

ԱՄՆ-ն հետևողականերն պնդում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքը՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Փաշինյան-Պուտին-Ալիև մոսկովյան եռակողմ հանդիպումը։

«Հայ-ադրբեջանական կարգավորումը մեզ համար դեռ առաջնահերթություն է։ Պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ այստեղ՝ Վաշինգտոնում, ողջունեց երկու կողմերին: Մենք հասկանում ենք, որ դրանից հետո բանակցությունները Բրյուսելում շարունակվել են, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը։ 
Ինչպես ասացինք, կարծում ենք, որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, և մենք շարունակում ենք պնդել, որ երկու կողմերը միասին աշխատեն՝ մնացած չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար»,- ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է հանդիպել կողմերի հետ առաջիկա օրերին կամ շաբաթներին, Միլլերն ասել է, որ կշարունակի զբաղվել այդ հարցը: