Ծերանոցի 3 բնակիչների վիճակը ծանր է

Ծերանոցի 3 բնակիչների վիճակը ծանր է

«Նորք» տուն-ինտերնատում այս պահին կորոնավիրուսով վարակված 45 անձ կա, որոնցից 28-ը տուն-ինտերնատի աշխատողներ են։ 17 տարեցներից 14-ը գտնվում են բուժհաստատություններում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս երեք տարեց ինքնամեկուսացված են ինտերնատի տարածքում», - այս մասին «Հրապարակին» հայտնեցին սոցապնախարարությունից։ 

Զարուհի Բաթոյանի խոսնակը մեր հարցերին պատասխանելով հաղորդեց, որ 
28 աշխատակիցները, ովքեր վարակակիր են, մեկուսացված են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ»։ Հարցին, թե ինչպես պատահեց, որ միանգամից 40 վարակվածներ հայտնաբերվեցին, նա պատասխանեց․ «Տարեցներից մեկի և  նրան  խնամող աշխատակցի մոտ ախտանիշներ են ի հայտ եկել, բնականաբար ահազանգել են այդ մասին։ Նույնը օրը թեստավորվել է 70 մարդ՝ հաշվի առնելով խոցելի խումբ լինելու հանգամանքը»։