Ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժություններ. ի՞նչ է հայտնի

Ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժություններ. ի՞նչ է հայտնի

Հաջողությամբ ավարտվել են «Արազ-2025» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին Ադրբեջանի և Իրանի զինծառայողները։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողները ճշգրտորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժությունների փուլերում և փոխգործակցության ընթացքում պլանի համաձայն առաջադրանքները կատարելիս մասնակիցները ցուցադրել են մարտական ​​պատրաստվածության բարձր մակարդակ։

Զորավարժությունների ղեկավարները բարձր են գնահատել անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և պատրաստվածության մակարդակը։