Նոր ռազմածովային նավատորմ կստեղծի

Նոր ռազմածովային նավատորմ կստեղծի

Թուրքիայի Պնախարարությունը հայտարարել է, որ մտադիր է Սեւ ծովում ստեղծել նոր ռազմածովային նավատորմ, որը կկայանի Տրապիզոնի շրջանում։ Այս մասին հայտնում է NTV –ն։ Այն լինելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի իններորդ օբյեկտը։ Ներկայումս Թուրքիան ունի ութ նման բազաներ Մերսինում, Իսկենդերունում որոնք Միջերկրականի ավազանում են, Աքզասում եւ Ֆոչեում որոնք Էգեյան ծովում են, ինչպես նաեւ Գելջյուքեում, որը Մարմարա ծովում է ու Էրաղլիում, որը արդեն Սեւ ծովում է։

Իհարկե, պետք է հաշվել նաեւ Ստամբուլում եւ Քանաքկալեում ունեցած բազաները Բոսֆոր Դարդանել նեղուցների շրջանում։

Նշվում է, որ նոր բազայում կաշխատեն 400 զինվորական եւ 200 քաղաքացիական մասնագետներ։