Ռոնալդուի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

Ռոնալդուի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ՈՒԵՖԱ-ի կողմից՝ անվայելուչ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է EFE-ն, մանրամասնելով, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Աթլետիկոյի» հետ պատասխան հանդիպման ավարտին ֆուտբոլիստը կիրառել է անվայելուչ ժեստեր։ Իրականացվում է քննություն, որի արդյունքները կհրապարակվեն արդեն մարտի 21-ին, որից հետո հնարավոր է մարզիկի հանդեպ որոշ սանկցիաներ կիրառեն՝ ներառյալ մինչեւ քսան հազար եվրոյի տուգանքի նշանակմամբ։ Նշենք, որ համանման ժեստ կիրառել էր մադրիդցիների մարզիչ Դիեոգո Սիմեոնեն եւ տուգանվել էր 20 հազար եվրոյով։