Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնակատարությանը

Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնակատարությանը

Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

Arshavir Gharamyan is with Արշավիր Սուրենի Ղարամյան

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին …
Հ.Գ. Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…

Խորհրդանշական է, որ արշավիր Ղարամյանը գրառումից հետո դրել է Գուսան Հայկազունու երգը․

Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք,
Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում..