ԱԱԾ տնօրենը Մոսկվայում պատմում է, որ Փաշինյանը շիզոֆրենիայով հիվանդ է․ Գաբրիելյանով

ԱԱԾ տնօրենը Մոսկվայում պատմում է, որ Փաշինյանը շիզոֆրենիայով հիվանդ է․ Գաբրիելյանով

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովն իր Telegram ալիքում գրել է․ «Գրեթե 1 շաբաթ զբաղված էի Փաշինյանի շրջապատում տիրող իրավիճակը պարզելով։ Վերջապես հասկացա հայկական քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմները։ Փաշինյանը հայտնվել է դասական քաղաքական ցանցում, որը նրա համար հմտորեն հյուսել է 3 մարդ։ Այս 3 մարդիկ հիմա վարչապետի վրա ճնշող ազդեցություն ունեն և հմտորեն օգտվում են դրանից։

Եռյակից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու շահերը, բայց գլխավորն այն է, որ նրանք առաջնորդվում են փողն ու ազդեցությունը կորցնելու վախով։

Ահա թե ով է իրականում քաղաքական խաղ խաղում Հայաստանում։ Նրանք են՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (Գռզո), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Այսօրվա դրությամբ առանց այդ եռյակի ոչ մի կարևոր որոշում չի կայացվում։ Մի կողմ են քաշվել բոլորը՝ ներառյալ Փաշինյանի կինը։

Սուքիասյանը պատասխանատու է եռյակի ֆինանսների և թուրքական ուղղվածության համար, Աբազյանը՝ իշխանության վերահսկողության, ՌԴ ԱԱԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղվածության համար։ Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղվածության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ կապի և հասարակության վրա ուժային ճնշման համար։ Վերջին շրջանում եռյակը փորձում է հասկանալ, թե ում կարելի է նշանակել, որպեսզի պահպանի իշխանությունը Հայաստանում՝ հասկանալով, որ Փաշինյանը պարտված է։ ԱԱԾ տնօրենը Մոսկվայի աշխատասենյակներում բացահայտ պատմում է, որ Փաշինյանը շիզոֆրենիայով հիվանդ է, բայց նրան փոխելը դեռ շուտ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ և կխանգարեն Մոսկվայում ստորագրված Պուտին-Ալիև-Փաշինյան պայմանագրին:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, ով պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենին մեղադրել է պաթոլոգիական վախկոտության և Գռզոյի միջոցով թուրքական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ։

Հակամարտության գագաթնակետը եղավ պատերազմի ավարտից 1 շաբաթ առաջ, երբ Օնիկը ծեծեց Աբազյանին ԱԱԾ շենքում։ Գասպարյանն Արմենին մեղադրել է Հայաստանի գեներալիտետի դեմ կոմպրոմատ հավաքելու և կեղծելու մեջ։ Աբազյանը պաթոլոգիկ վախենում և ատում է գլխավոր շտաբի պետին։

Խաչատրյանն իր եղբոր միջոցով, ով, ըստ էության, ղեկավարում է Հայաստանում սորոսական կառույցները, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանատան վրա։ Հատուկ քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է։ Գռզոն վճարում է և՛ Աբազյանին, և՛ Խաչատրյանին։ Գումարը բիթքոինների սխեմայի և չինական բանկերի միջոցով փոխանցվում է շվեյցարական հաշիվներին:

Այսօրվա դրությամբ եռյակի խնդիրը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է, հայկական բանակին ու ընդդիմությանը վարկաբեկելը։

Նրանք պայքարելու են անխղճորեն ու անսկզբունքորեն, ինչը երեկ ցույց տվեց նրանց ձեռնածու վարչապետ Փաշինյանի ելույթը»։