Գարիկը «քնով է ընկել» և մոռացել, որ «սուտը բռնելու են»

 Գարիկը «քնով է ընկել» և մոռացել, որ «սուտը բռնելու են»

Կայքերից մեկը գրել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը օրերս «ծեծել է տվել» վարսավիր Սերոբին՝ իրեն սպասեցնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ Արարատի մարզպետը այնպես է հերքել այդ լուրը,  որ կարելի է կարծել՝  ոչ այդպիսի համայնք կա, ոչ այդ անունով վարսավիր, ոչ էլ ինքը երբևէ մազ է հարդարում։ Ահա թե ինչ է գրում․

«․․․հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են»։  Վերջում էլ  իրավապահներով թեթևակի ահ է տվել․ «Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը․․․»

Որոշեցի թույլ օղակ գտնել՝ իմանալու, թե ով է ճիշտ։ Հեռու գնալ պետք չէր, հ ենց մարզպետի ֆեյսբուքյան էջում «հետախուզական» հարց  կար, որի շուրջ խմբվել էին․   

Արմեն Գրիգորյան Սուտը սուտ, բայց այդ վարսավիրը աշխատե՞լ է Նոր Կյանքում, եթե այո, իսկ հիմա աշխատու՞մ է, թե՞ ոչ: Սա կարևոր է:

Artur Murad Yan Արմեն Գրիգորյան ես անձամբ ճանաչում եմ այդ տղային, ու այդպիսի դեպք եղել է !!! Թե ինչքանով է մարզպետը տեղյակ ու մասնակից չեմ կարող ասել , բայց որ եղել է այդպիսի դեպք , դա 100%!!! Ու այդ տղան մեկ տարի առաջ մեր հետ միասին պայքարում էր հեղափոխության համար , ու նաև ներկայիս մարզպետի համար, երբ ձերբակալել էին!!!

Այդ զրույցին անսպասելի խառնվում է երրորդ անձ․

Virap Melikyan Մեր ախպորը ով որ նեղացրելա, ով որ հա ցին վայիսա եղել, պատասխան պիտի տա՝ ով ուզումա լինի, իրա ցավը ես տանեմ որ պրինցիպ ունի ով ուզումա լինի՝ իրա ճիշտը ճիշտա, ․․․ մտնողներն էլ պիտի պատասխան տան

(Мер ахпоре овор нехацрела овор ацин ваеса ехел патасхан пити та ов узума лини ира цаве ес танем вор принцип уни ов узума лини ира чиште чишта вор мтнохнернел пити патасхан тан)

Կողքից խառնվում են զրույցին․

Noem Sargsyan  մեր մարզպետն էլ չպետքա  ՀՀԿ-ի ոգով շարժվի։ Սրա համար չենք հաստատ պայքարել 

Gayane Nikoghosyan Noem Sargsyan եթե փաստեր կան .ապա միայն դրանք ներկայացնելով կարելի է խոսել...

Noem Sargsyan   Վարսավիրին անձամբ ճանաչելը կարծում եմ փաստ է։ 6 տարի էդ տղան աշխատել է Նոր կյանքում ու շատ հարգում ու սիրում են իրան բնակիչները, անսպասելի ինչի պետքա փակեր վարսավիրանոցն ու տեղափոխվեր

Եթե մի անգամ էդ գյուղ մտնեք կհամոզվեք։

Օգտատերերից մեկն էլ մարզպետին հորդորում է՝ Դավ իթ Ավանեսյան Դատի տվեք։

Noem Sargsyan Դավիթ Ավանեսյան այ որ դատի տան կհասկանան, որ բառ առ բառ նյութը ճիշտա եղել, ինչի ապացույցն էլ վարսավիրի այլևս էդ գյուղում չի աշխատում!!!!

Գարիկը «քնով է ընկել» և մոռացել, որ համագյուղացիները «սուտը բռնելու են»։ Նրանք  իրավապահ մարմինների դեր են տանում։

Ուշագրավ է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանին «պաձերժկա է անում» ՀՀ Գլխ ավոր աներձագ Հրաչյա Հակոբյանը։ Նա Գարիկի  հերքումը 10 ժամ առաջ բառացի տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում, ստատուս գրելով՝ սուտ է։ Մտածել է,  որ բուռն քննարկում կգնա՝ մամուլը ոչնչացնելու առումով։ Միայն մի գրառում կար՝ Naira Bogossian  տեղով սուտ եք։