Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 330 կգ-ով

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 330 կգ-ով


Աշխարհի ամենագեր մարդը՝ 35 ամյա մեքսիկացի Խուան Պեդրո Ֆրանկոն, կարողացել է 330 կգ-ով իր քաշը նվազեցնել, այժմ նա կշռում է 260 կգ։ Այս քաշը նա կորցրել է 3 տարվա ընթացքում։ Ֆրանկոն, երբ դեռ 6 տարեկան երեխա էր, կշռում էր 64 կգ, իսկ 17 տարեկանում քաշը կազմել է 229 կգ։ Այդ ժամանակ նա ավտովթարի է ենթարկվում եւ մի ամբողջ տարի գամված մնում մահճակալին։ Արդյունքում, նա սկսում է կտրուկ գիրանալ՝ կշռելով 590 կգ։

Ահա այդ ժամանակ էլ հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում, որպես  աշխարհի ամենագեր մարդ։ Շուրջ վեց տարի Ֆրանկոն չի կարողանում վեր կենալ եւ դուրս գալ սենյակից։ Նրա ստամոքսը երեք անգամ վիրահատվել է, որի արդյուքնում այն երկու անգամ փոքրացել է։ Մոտ ապագայում նրան սպասվում է եւս մեկ վիրահատություն, որի ժամանակ հեռացնելու են 95 կգ մաշկ։ Այժմ նա երազում է դառնալ համաշխարհային ռեկորդակիր, ով ամենից շատ քաշ է կորցրել։