Նիկոլի դեմ՝ նշանակում է հողմաղացների դեմ պայքարել

Նիկոլի դեմ՝ նշանակում է հողմաղացների դեմ պայքարել

ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է և, ինչպես բոլոր մեծ բաները, օրինակ Չինաստանը, միլիոններով բռակ է տվել: Այս մասին խոսվել է նաև ՀՀԿ վերջին մեծ ժողովում՝ համագումարում: Սերժ Սարգսյանի շուրջ համախմբված ՀՀԿ-ականները անարգանքի սյունին գամեցին բոլոր այն ՀՀԿ-ականներին, որոնք, իբր, չդիմանալով գայթակղությանը, սատարել են «Նիկոլի հեղափոխությանը»: Անշուշտ այս շարքում պետք է դիտարկել նաև Միքայել Մինասյանի ՀՀԿ-ական եղբորը, որ երեկ նշանակվեց Նիկոլի արդարադատության նախարարի տեղակալ: Ֆեյսբուքի արձագանքն այդ նշանակմանը միանշանակ չէր և դա հասկանալի էր: Շատ մարդիկ, որ մինչ այս իրենց մասին մեծ կարծիք ունեին, որպես հմուտ քաղաքագետների, հիասթափված էին: Մի՞թե իսկապես քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ, ընդհուպ ՀՀԿ-ական երիտասարդի նիկոլացում:

Տարբեր մեկնաբանություններ տրվեցին կատարվածին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ շտապեցին ասել, որ Նիկոլը պատրաստվում է հեռանալ և սկսել է իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը: Այս տեսակետի կողմնակիցները գրեթե վստահ են, որ առաջիկայում նման նշանակումներ դեռ կլինեն: Այսօր Միքայել Մինասյանի հարազատ եղբորն են փոխնախարար նշանակել, վաղը մի ուրիշ բարեկամի կնշանակեն մեկ այլ կարևոր պաշտոնի և այդպես շարունակ: Հարցնում եմ՝ բայց ինչո՞ւ եք վստահ, որ նոր նշանակվողները որևէ կերպ փոխկապակցված կլինեն Միքայել Մինասյանի հետ, վերջապես՝ Փաշինյանի իշխանության մեջ մի՞թե քիչ են լևոնական կադրերը: Ինձ հակադարձում են՝ Միշիկի կադրերն ավելի շատ են: Պահանջում եմ թվարկել, իսկ նրանք բազմանշանակ լռում են: Չէ, այդպես դուք ինձ չեք համոզի: Ձեր բազմանշանակ լռությունն ինձ ոչինչ չի ասում, անուններ տվեք, խնդրեմ, ապացուցեք: ՀՀԿ-ից, օրինակ, պնդում են, որ Միքայել Մինասյանն ու նրա ՀՀԿ-ական եղբայրը կռված էին, իրար հետ չէին խոսում, ատում էին միմյանց: Որևէ մեկը կարո՞ղ է ապացուցել, որ դա այդպես չէր: Իսկ եթե չեք կարող ապացուցել, ուրեմն՝ լռեք: Չէ չէ մի՝ Նիկոլը հեռանում է: Նա հեռացող պտող չէ, մինչև սիկտիր չանես չի գնա: Ֆիքսենք սա և գնանք առաջ:

Առաջարկում եմ Միքայել Մինասյանի եղբոր թեման փակել վերջնականապես: Կարիք չկա դրան՝ այդ նշանակմանը, քաղաքական նշանակություն տալու: Մամուլից հայտնի է, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Միքայել Մինասյանի փոքր եղբայրն ավելի քան լավ ընկերներ էին, այնքան լավ, որ բամբասանքներ էին տարածվել, թե իրար «սիրըմ-միրըմ» են: Բա ինձ (մեզ) պետք ա՞ մտնել նրանց մատի ու մատանու արանքը, մենք երկիր ենք կորցնում, իսկ դուք ասում եք Նիկոլը պատրաստվում է խաղաղ իշխանափոխության:

Ես կառաջարկեի այս գործում ոչ թե Նիկոլի, այլ Կարեն Անդրեասյանի պոչից բռնել, հասկանալ վերջապես, թե նա պարսիկների ասած՝ «ինչ քուֆթ» ա և ինչպե՞ս հանկարծ, ոչ այս, ոչ այն, հայտնվեց ՀՀ արդարադատության նախարարի աթոռին: Կարդանք նրա կենսագրության հետևյալ հատվածը. «… ծնվել է 1977 թվականին, Երևանում։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում»: Կարեն Անդրեասյանի սորոսական հետագիծը շարունակվել է նաև 2003-2008 թվականներին, ենթադրում եմ՝ դեռ 90-ականներից Անգլիայում դինջ լռված Արմեն Սարգսյանի հովանու ներքո: Կարեն Անդրեասյանը «2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։ 2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն»: Այսքանից հետո, կարծում եմ, մի քիչ դժվար է պնդել, որ Կարեն Անդրեասյանը Նիկոլի մոտ նախարար է աշխատում: Ավելի հավանական է թվում հակառակը՝ թերուս Նիկոլն է վարչապետ աշխատում Կարեն Անդրեասյանի և անգլոամերիկյան մնացած առաջադեմների մոտ: Բացառվո՞ւմ է, որ Կարեն Անդրեասյանը օտարերկրյա գործակալ է՝ էն Արման Բաբաջանյանի նման: Հայաստանում նա այդ գործի վրա չի բռնվել, բայց նա կարո՞ղ է մեզ բացատրել, թե 2001-2003թթ.ինչ հետույք էր տալիս Աբխազիայում և Հարավային Օսիայում, որտեղ մարդու իրավունքներ էր դասավանդում լրագրողների համար: Շատ չերկարացնեմ: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանին ՀՀԿ-ական իշխանությունները, կարելի է ասել, մեծ դժվարությամբ են ազատել: Ավելին ասեմ՝ չտեսնելու են տվել 2016թ. հունվարի 12-ին գրված հրաժարականի դիմումը: Մեկ շաբաթ անց, սակայն, Կարեն Անդրեասյանը կրկնեց հրաժարականի դիմումն ու արանքը ճղեց:

Եվ ուրեմն՝ մի՞թե արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չէր կարող իր լավ ընկերոջը դարձնել փոխնախարար: Հարցն այսպես եմ ձևակերպում, որ հանկարծ չմտածեք, թե դա Նիկոլի մտահղացումն էր: Նիկոլն, առհասարակ, այն մարդը չէ, որ կարողանա մտքում որևէ բան հղանալ: Մի անգամ նրան հարցրել են՝ կարո՞ղ ես վարչապետ աշխատել, նա էլ թե. «Խի՞ չեմ կարալ, վախըմ եք Մերսեդեսիցը վեր ընգնե՞մ…»: Ու դարձավ: Միայն թե մենք չգիտենք, կամ դժվարանում ենք  գլխի ընկնել, թե ով էր այդ բարի քեռին, որ Նիկոլին նման ճակատագրական հարց տվեց: Նախագահ Սերժ Սարգսյանն ասում է դա ես չեմ եղել և, առհասարակ, հիմարություն է այդ հարցում իրեն կասկածելը: Հարց չկա, Սերժ Ազատիչ ջան, բայց փաստերն այլ բան են ասում: Դուք տեսաք, չէ՞, որ Ձեր առջև Նիկոլն էր նստած, որ եկել էր «բանակցելու» Ձեր հեռացման պայմանների շուրջ: Ո՞ւմ շնորհիվ էր Նիկոլը հասել Ձեզ մոտ, այն էլ անլվա, ուսապարկով, վիրակապով, բանով… Միայն թե չասեք՝ փողոցում հորձանք տվող ժողովրդի: Վստահ եմ, որ Դուք գիտեիք, թե ինչ ուժեր էին շարժում Նիկոլին և ինչ նպատակով: Հետևաբար, այո, հիմարություն է մտածելը, որ Դուք բերեցիք Նիկոլին: Բայց ինչո՞ւ այն ժամանակ չասացիք, որ Նիկոլը խամաճիկ է, ինչո՞ւ հեռացաք առանց պայքարի, ինչո՞ւ կարևորեցիք դրածոյին՝ ասելով թե նա ճիշտ էր:

Մեզ մնում է արձանագրել, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել պարզ իշխանազավթում և հեղաշրջում Արևմուտքի կողմից, որին Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ իշխանությունները 2018 թվականի գարնանն այլևս անկարող էին դիմադրել: Այդ հեղաշրջման հետևանքներն աղետալի եղան Հայաստանի և հայ ժողովրդի համար: Դրանից շահեցին բացառապես աշխարհաքաղաքականություն ճշտող գերտերություններն ու նավթագազային հզոր վաշխառուները: Այդ նրանք են Հայաստանում իշխանության եկել և ոչ թե ցնցոտիների մեջ կորած ու թերուս Նիկոլը, որ միայն շիրմայի դեր է կատարել իրեն խաղացնողների համար: Չկա այդպիսի բան՝ Նիկոլի իշխանություն: Հետևաբար չի կարող լինել պայքար՝ Նիկոլի և նրա իշխանության դեմ: Դա խաբկանք է: Հայաստանում 2018 թվականից իշխանության ղեկին բոլորովին այլ մարդիկ են, որոնք իբր Նիկոլի մոտ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, փոխվարչապետ ու նախարար են աշխատում: Էկոնոմիկայի նախարար Քերոբյան՝ դատարկ գլուխների մեջ ամենադատարկը: Գիտե՞ք ով է: Նիկոլի շեֆը: Լիլիթ Մակունց՝ Նիկոլի շեֆն է, Արսեն Թորոսյան՝ Նիկոլի շեֆն է: Արարատ Միրզոյան՝ Նիկոլի շեֆն է, Արարատ Միրզոյանի տիկինն՝ ի տո Նիկոլի շեֆն է: Աննա Հակոբյան, Գռզո՝ Նիկոլի շեֆերն են: Մի հատ քինդեր սյուրպրիզ կար՝ Ռուստամ Բադասյան, որ աշխատում է այնտեղ, որտեղ ինքն է ուզում: Արդարադատության նախարարությունից գնաց ՊԵԿ, որ Սորոսի փողերին տիրություն անի՝ Նիկոլի շեֆն է: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան՝ Նիկոլի շեֆն է, արդարադատության փոխնախարար, Կարեն Անդրեասյանի լավ ընկեր և Միքայել Մինասյանի եղբայր՝ Նիկոլի շեֆն է: Մենք ի՞նչ ենք ուզում կիսագրագետ Նիկոլից, որին վերոթվարկյալ սորոսական սբրոդը իշխանության պսպղուն ֆանտիկներով շլացրել ու կառավարում է իր ուզածի պես: