Փոքրիկ միջադեպ՝ Պուտինի միկրոֆոնի հետ կապված

Փոքրիկ միջադեպ՝ Պուտինի միկրոֆոնի հետ կապված

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի տասնամյակի հետ կապված իր ելույթը ստիպված է եղել երկրորդ անգամ սկսել՝ միկրոֆոնի հետ կապված խնդրի պատճառով։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում։

Երբ Պուտինը սկսել է ելույթը, պարզվել է, որ միկրոֆոնը միացված չէ։ Այն միացրել են մի քանի վայրկյան անց, սակայն ՌԴ նախագահը ստիպված է եղել իր խոսքը սկսել նորից։