Քանի՞ ահաբեկչություն է կանխվել Ռուսաստանում այս տարի

Ռուսաստանում 2025 թվականին 23 ահաբեկչություն է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը։
«2025 թվականի սկզբից ուժային կառույցների համակարգված գործողությունների շնորհիվ 23 ահաբեկչություն է կանխվել, որոնց զգալի մասը պատրաստվել է ուկրաինական համակարգողների և միջազգային ահաբեկչական կազմակերպության հավաքագրողների հանձնարարությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնաբերվել և վերացվել է զենքով, զինամթերքով և դիպուկահար հրացաններով 11 գաղտնասենյակ, կասեցվել 224 անձի ահաբեկչական գործունեություն, այդ թվում՝ երկու առաջնորդի, 97 զինյալների և 100-ից ավելի հանցակիցների։
Այսօր Մոսկվայում Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՀԿ–ի նիստ, որի ընթացքում քննարկվել են ռազմական հատուկ գործողության ժամանակ ահաբեկչական սպառնալիքների կանխարգելման գործում դաշնային գործադիր մարմինների գործունեության հարցերը, մշակվել լրացուցիչ միջոցներ և որոշվել այդ աշխատանքի կատարելագործման առաջնահերթ ուղղությունները։
Կարծիքներ