Գերմանացի պատգամավորը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել իր միջուկային զենքը Գերմանիայի տարածքից

Գերմանացի պատգամավորը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել իր միջուկային զենքը Գերմանիայի տարածքից

Միացյալ Նահանգները պետք է դուրս բերի իր միջուկային զենքը Գերմանիայի տարածքից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի Ձախերի կուսակցության ֆրակցիայի նախագահ Դիտմար Բարչը՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Գերմանիայի տարածքից դուրս բերվի ամերիկյան միջուկային զենքը։ Սուր է դրված նաեւ ամերիկյան ռազմական բազայի ներկայության հարցը մեր երկրում։ Գերմանիայի բնակիչների մեծ մասը համակարծիք են մեզ հետ»,- ասել է Բարչը։