Ադրբեջանցի լրագրողներն այսօ՞ր են այցելելու Երեւան․ Modern.az

Ադրբեջանցի լրագրողներն այսօ՞ր են այցելելու Երեւան․ Modern.az

Ռուսաստանի նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին, Հայաստանից Ադրբեջան այցելել են 5-6 լրագրող։ Սպասվում է, որ նոյեմբերի 18-19-ին նույնքան լրագրողներ էլ Ադրբեջանից այցելելու են Երեւան։ Այս մասին հայտնում է Modern.az-ն։ Yeni Nəsil լրագրողական միության նախագահ Արիֆ Ալիեւը ավելի վաղ հաստատել էր, որ նոյեմբերի 17-ին Բաքու են այցելելու հայաստանցի լրագրողներ։ Սակայն այլ տեղեկություններ այս առնչությամբ չեն հաղորդվել։ Modern.az-ն փորձել է հարցը պարզել ադրբեջանական պատկան մարմինների հետ, սակայն որեւէ գերատեսչության ներկայացուցիչ, ընդհուպ մինչեւ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը ոչ հերքել են, ոչ հաստատել այս լուրերը։ Սակայն կան տեղեկություններ, որ հայաստանցի լրագրողները Բաքվում այցելել են մի շարք պետական կառույցներ եւ ունեցել մի շարք հանդիպումներ։ Համանման այցելություններ են իրականացնելու նաեւ Հայաստան եկող ադրբեջանցի լրատրողները։ Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել նման փոխայցի մասին։