Տեղատարափ անձրեւներից զոհվածների թիվը Ճապոնիայում հասել է 52-ի 

Տեղատարափ անձրեւներից զոհվածների թիվը Ճապոնիայում հասել է 52-ի 

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում հուլիսի 4-ին պատուհասած տեղատարփ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 52-ի, եւս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Կյուսյու կղզու հարավ-արեւմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայում զոհվել է 51 մարդ, իսկ մեկ մարդ էլ զոհվել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, որը նույնպես գտնվում է Կյուսյու կղզում։

Կյուսյուում առանց էլեկտրամատակարարման շարունակում է մնալ յոթ հազար մարդ։ Աղետի շրջանում,  հետեւանքների հաղթահարման համար գործուղվել է 10 հազար փրկարար եւ զինվորական։ Տեղատարափ անձրեւները սակայն շարունակվում են եւ այժմ հասել են Սիկոկու եւ Հոնսյու կղզիների մոտ։ Աղետի գոտում կան փլուզված կամուրջներ, քանդված ճանապարհներ, ավերված այլ ենթակառուցվածքներ։