Իբր ի՞նչ․․․

Իբր ի՞նչ․․․

 

Կորոնավիրուսի լայն թափով տարածման, վերջին օրերի ռեկորդային թվերի  պայմաններում,  որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները: Ինչքան մտածում եմ՝ ինչու, չեմ հասկանում։ Մասնագետների կարծիքն եմ լսում, նրանք էլ տարակուսած են ու համոզված են, որ մեկ, երկու շաբաթից հետո ավելի խայտառակ տվյալներից ելնելով էլի սահմանափակումներ են մտցվելու։ Էլի գալու են նույն կետին, բայց շատ ուշացած։ 

Օրվա վերջում  զրուցում եմ շատ բան տեսած մի գյուղացու հետ, մասնագիտությամբ անասնաբույժ։  Հենց այնպես, անմիջական հարցնում եմ՝ իբր ի՞նչ․․․ Որ «վարակի տարածման թունդ կետում բաց էին թողնելու, ինչու՞ մեզ փակեցին» ։ Գյուղացին հազար ներողություն խնդրելով, որ օրինակը պիտի բերի կենդանիների վրա, ասում է․

-Շոնը խեյա կծան, կտաղած ինում, գուդու՞մ ես։ Վեր մղակումը կապում ես, թողում չես վենդը մղական տուս տինի։ Հինչքան էլ լավ ուտըցնես, մինա, ինքը, որ պաց ինգավ, ծեռքն ինգողին կծելուա։ Իսկ վեր սոված իլավ, ձեռքն ինգողին մաշկելու, ուտելուա, նրան արա- բարա չկա։ Վեր ծաքեր իլավ, էլ պրծում չկա․․․ Տրա համար լյավ խոսք կա՝ որ շոն չես կարում պահես, պաց թող, թող քինա, ։, շտեղ օզում են, կիլոխնին պահեն։   (Շունը ինչու է կծան, կատաղած լինում, իմանու՞մ ես։ Որովհետև ոտը տան շեմից կապում ես, չես թողնում ոտը շեմից դուրս դնի։ Ինչքան էլ լյավ ուտըցնես, մեկ է, որ բաց ընկավ, ձեռքն ընկնողին կծելու է։ Իսկ որ սոված եղավ, ձեռքն ընկնողին մաշկելու, ուտելու է, ուրիշ ճար չկա։ Որ ձագեր ունեցավ, էլ պրծում չկա ։ Դրա համար էլ լավ խոսք կա՝ որ շուն չես կարողանում պահել, բաց թող, թող գնան, որտեղ ուզում են, գլուխները պահեն)։

Վերջում էլ թե՝ ես իմը ըսեցի, հուվեր հունց օզումա թող հըսկանա, ուրիշ թահր չկա, թող քինան կլխընին հունց օզում են, պահեն։    (Ես իմը ասացի, ով ինչպես ուզում է թող հասկանա, ուրիշ ճար չկա, թող գնան գլխները ոնց կարողանում են, պահեն)։