ԲՀԿ-ն ԱԺ-ն է բոյկոտում, «Իմ քայլի» աղջիկները՝ իրենց փոխվարչապետին

ԲՀԿ-ն ԱԺ-ն է բոյկոտում, «Իմ քայլի» աղջիկները՝ իրենց փոխվարչապետին

Ազգային ժողովի իշխող խմբակցությունը ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ է քամահրանք եւ մերժողական վերաբերմունք դրսեւորում, այլեւ սեփական կառավարության անդամների։

Այսօր Ազգային ժողովում շրջակա միջավայրի հետ կապված հարցի քննարկումն էր։ Ելույթ էր ունենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ թվում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է ամենաուշադիրը լսեր սեփական քաղաքական ուժի ներկայացուցչին, սակայն «Իմ քայլի» «աղջիկները»՝ Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը եւ Քրիստինե Պողոսյանը ինչ- որ զրույցների մեջ էին, ընդ որում՝ իրենց տեղերում չէին նստած, կեսից նրանց միացավ նաեւ Սիփան Փաշինյանը եւ մեջքով դեպի Ավինյանը, դեմքով՝ դեպի աղջիկները ջերմ զրուցում էին։

Ներկաները հիշեցին օրեր առաջ առողջապահության հանձնաժողովի նիստում Լուլուի «քաղաքական» հայտարարությունը, թե՝ «Իշխող խմբակցությունը չի կարող լինել Կառավարության հենարանը»։ Այդ միտքն ուղղված էր Արսեն Թորոսյանին, սակայն փաստորեն, նրանք Տիգրան Ավինյանի հենարանն էլ չեն։