ՃՏՊ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. կա երեք զոհ

ՃՏՊ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. կա երեք զոհ

Այսօր՝ ժամը 09:43-ին, Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու 65-րդ կմ-ին, դեպի Հավսաթաղ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կամրջից ընկել (8-9մ բարձրությունից) Թարթառ գետը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել Շահումյանի ՇԱԻ բաժնի ՀՓՋ փրկարարները, շտապ օգնության բուժանձնակազմը և ոստիկանության շրջանային բաժնի աշխատակիցներ:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Ղ-ն (ծնվ. 1978թ.) և ուղևորներ Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ-ն (ծնված 1975թ.-ին) և Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա. Ա-ն (ծնված 1986թ.-ին) տեղում մահացել են:

Պատահարի մանրամասները ճշտվում են: