Ինչպիսի՞ մարզիչ կուզեր տեսնել Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի ղեկին

Ինչպիսի՞ մարզիչ կուզեր տեսնել Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի ղեկին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ցանկանում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լինի մի մասնագետ, որը համեմատաբար վերջերս է ավարտել իր մարզական կարիերան։ 

Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Metaratings.ru-ին։

«Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Տիկնիզյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մարզիչ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը հրաժարական տվեց։ Որոշումն ընդունվել էր ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):

Օրերս էլ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ առաջիկա երկու խաղերում Հայաստանի ընտրանին ժամանակավորապես գլխավորելու է Սուրեն Չախալյանը:

Զուգահեռաբար տեղեկություններ կան, որ մեր ազգային թիմը կարող է գլխավորել լեգենդար իսպանացի Ռաուլը: