«ՀՀ-ում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ»

«ՀՀ-ում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ»

«Նախ այդ պնդումներին ի պատասխան ուզում եմ մի հարց տալ։ Եթե, օրինակ, քիմիայի ֆակուլտետում քիմիա առարկան պարտադիր չլինի և կամընտրովի լինի, նախարարը վստա՞հ է, որ բոլորը դասերին ներկա կլինեն։ Ինչպես ինձնից առաջ մեր ընկերը ասաց, Հայաստանի Հանրապետության համար պատրաստվող մասնասգետը պետք է տիրապետի հայոց լեզվին։ Գոյություն ունի մասնագիտական լեզվամտածողություն և յուրաքանչյուր տարիք ունի իր լեզվամտածողության ըմբռնումները։ Դուք պատկերացնու՞մ եք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրած գիտական աշխատանքը։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ ծիծաղելի վիճակում ենք հայտնվել։ Հայաստանի Հանրապետությունում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ։ Ես չեմ ուզում այստեղ միտում տեսնել, ես ավելի շատ ուզում եմ այստեղ տեսնել խնդրի խորքը չհասկանալու երևույթ։ Եթե միտում տեսնենք, լավ բան չի ստացվի։ Անկեղծ լինենք և ասենք, որ ֆակուլտետները դեկանների, ուսանողների մակարդակով ոչ բոլորն են կողմ մեր պահանջներին, բայց մեզ հետ համակարծիք լինողներն էլ շատ են»,- հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը։