Գերմանիայում մահացել է կորոնավիրուսով կրկնակի վարակված պացիենտը
Գերմանիայում առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսով կրկնակի անգամ վարակված պացիենտի մահ։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն։ Մահացածն ապրել է Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասում, եղել է 73 տարեկան, առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է անցյալ տարվա ապրիլ ամսին, իսկ երկրորդ անգամ՝ դեկտեմբեր ամսին։ Մահացել է թոքերի բորբոքումից՝ հունվարի 11-ին։ Մահացած պացիենտը տղամարդ է, վարակել է նաեւ կնոջը։ Կրկնակի վարակումը, բժիշկները ենթադրում են, որ կարող է կապված լինել վիրուսի շտամմի մուտացիայի հետ, սակայն այս ենթադրությունն առայժմ հնարավոր չի եղել ոչ հաստատել, ոչ հերքել։
Կարծիքներ