Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի

«Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։ Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Արդեն իսկ հայտարարել եմ` գոնե մեկ ցուցմունքի դեպքում ես կընդունեմ իմ մեղքը, ընդհանրապես որեւէ ցուցմունք, որեւէ ապացույց չկա` իրենց պնդումները հիմնավորող»: Հնարավո՞ր է գործը կարճվի։ «Բացառում եմ, որովհետեւ իմ նկատմամբ գործի հարուցման եւ քննության նպատակն ի սկզբանե իրավաբանության հետ կապ չուներ, շարունակությունն էլ կապ ունենալ չի կարող, որովհետեւ իրավաբանության տեսանկյունից գործը չէր կարող անգամ հարուցվել»: Ո՞րն էր հարուցման նպատակը։ «Բոլորին ակնհայտ է` մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման անկարողությունը, ուստի փորձում են հնարավոր հնչեղ անուններ մտցնել քրգործի մեջ` ստեղծելով բացահայտման պատրանք»: Ավելի հնչեղ անուննե՞ր էլ կան։ «Ակնհայտորեն` այո»: Նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, Ձեզնից ցուցմո՞ւնք են ակնկալել նրա մասով։ «Չեմ մեկնաբանում»:  Մարտի 1-ի ապացույցների բազայի բացակայությունը, ինչը նկատելի է նաեւ Քոչարյանի գործի դեպքում, ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու։ «Հանգեցնելու է նրան, որ եթե ներպետական դատարաններում արդարություն չհաստատվի, հաստատվելու է եվրոպական դատարաններում եւ շատ կարճ ժամանակում»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image