Բռնել են մուտանտ ձուկ, որն ունի երկու բերան

Բռնել են մուտանտ ձուկ, որն ունի երկու բերան

Ամերիկյան Պլատսբուրգ քաղաքում ամուսինները ձկնորսության ժամանակ տարօրինակ ձուկ են բռնել, որն ունի երկու բերան։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, ձկանը բռնել են Շամպլեյն լճից։ Ամուսինները բռնած մուտանտ ձկանը նորից գցել են լիճը՝ մի քանի լուսանկար անելուց հետո։ Մասնագետները կարծում են, որ ձկան մոտ նման մուտացիան կարող է զարգացած լինել կամ լճի աղտոտվածության պատճառով, կամ էլ ինչ որ վնասվածքի։