Զորամասում մահացած Պավլիկ Աբազյանը տան միակ տղան էր

Զորամասում մահացած Պավլիկ Աբազյանը տան միակ տղան էր

Այսօր կեսգիշերից հետո տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած զինվորներից մեկը` ժամկետային զինծառայող Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Պավլիկ Աբազյանն է:

«Հրապարակը» տեղեկացավ,որ Պավլիկը տան միակ տղան էր, ունի մեկ քույր` Մարիանան: Չնայած զոհերի ցուցակն արդեն մի քանի ժամ է հրապարակված էր, սակայն պարզվեց՝ մեր զանգահարելու պահին նա դեռ տեղյակ չէ եղբոր մահվան մասին, ցավոք սրտի, տեղեկացավ մեզնից:

Նա 19 տարեկան էր, զբաղվում էր սպորտով` Կարատեի մրցույթների ժամանակ մի քանի հաղթանակ է նվաճել: Պավլիկը զորակոչվել էր բանակ 2022-ի ամռանը: