Այդպես կարող է միայն նա. Մխիթարյանը հիանալի տիրապետում է 7 լեզվի (տեսանյութ)

Այդպես կարող է միայն նա. Մխիթարյանը հիանալի տիրապետում է 7 լեզվի (տեսանյութ)

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի առաջատար խաղացողներից  Հենրիխ Մխիթարյանը վարժ տիրապետում է մի քանի լեզուների, գրել է ռուսական հեղինակավոր Sports.ru կայքը։

Բացի մայրենի հայերենից, Հենոն վարժ տիրապետում է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, ֆրանսերենին և պորտուգալերենին: Հաստատո՞ւմ․ Մխիթարյանի գրեթե ցանկացած հարցազրույց այն երկրում, որտեղ նա խաղում է կամ որտեղ եղել է:

Տաղանդավոր հայ կիսապաշտպանն իր կարիերայի ընթացքում խաղացել է Ուկրաինայում, Գերմանիայում, Անգլիայում և Իտալիայում։