Ինչ է կատարվում այս պահին Արցախում

Ինչ է կատարվում այս պահին Արցախում

«Մայրաքաղաքում այս պահին անդորր է, խուճապային տրամադրություն չկա, պարզապես Արցախն արդեն երրորդ օրն է՝ զրկված է գազամատակարարումից։ Բայց արցախցու անդրդվելի ոգին, նրա տեսակը դիմակայել է դրանից ավելի վատ իրավիճակների։ Ստեփանակերտում այս պահին աշխատում են ծանրաբեռնված էլեկտրաէներգիայով աշխատող հացի փռերը, որպեսզի ապահովեն  բնակիչների լիարժեք կենցաղը։ Այսինքն, որպեսզի սպառողական շուկայում չլինի հացի գերխնդիր, որն ամենակարևորն է»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի մեր գործընկեր Անահիտ Հակոբյանը։ 

Լրագրողի խոսքով, թշնամին փորձում է թիրախավորել ամենակարևոր կետերը, հիմնականում գյուղական բնակավայրերը։

«Հակառակորդի կողմը, ցավոք, կրկին անգամ, խախտել է հրադադարը։ Խրամորթի կողմից ունենք մեկ վիրավոր, ով արդեն տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչ վերաբերում է գազախողովակներից առաջացած խնդրին, համապատասխան աշխատակիցները, ևս մեկ անգամ փորձել են կատարել աշխատանքներ, սակայն, կրկին անգամ թշնամու կողմից ստացել են մերժում։ Այս պահին խնդիրը դեռևս մնում է առկա։ Հույս ունենք, այն շուտով կվերականգնվի, և այդ խնդիրը ևս կկարգավորվի։ Ամեն ինչ վերահսկվում է։ Թշնամու սադրիչ գործողությունները, նրանց քայլերը չեն կարող սասանել ոչ արցախցու հավատը, ոչ էլ նրա անկոտրում տեսակը>։