Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռ է փորձարկել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը։ Տոկիոյում կարծում են, որ հրթիռները եղել են բալիստիկ։ Հրթիռները չեն հասել ոչ Ճապոնիայի տարածքային եւ ոչ էլ բացառիկ տնտեսական ջրերին։ Ներկայումս ճապոնական կողմը զբաղված է Փհենյանի կողմից իրականացված հրթիռային փորձարկման հետ կապված տվյալների հավաքագրմամբ եւ վերլուծմամբ։