Թրամփն ու Բոլթոնը դժգոհ են ԱՄՆ-ՌԴ աղմկահարույց գործարքից

Թրամփն ու Բոլթոնը դժգոհ են ԱՄՆ-ՌԴ աղմկահարույց գործարքից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնությունում թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտված բասկետբոլիստուհի Բրիթնի Գրիների փոխանակումն ԱՄՆ-ում ազատազրկումը կրող ռուս Վիկտոր Բուտի հետ՝ ամոթալի է համարել իր երկրի համար։

Նրա խոսքով, փոխանակման գործարքը համարժեք չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում Բուտի դեմ առաջադրված մեղադրանքի խստությունը և երկիրը բացահայտ ատող Գրիների հակաամերիկյան դիրքորոշումը։

Թրամփը կասկածի տակ է դրել այն հանգամանքը, թե ինչու լրտեսության համար դատապարտված ամերիկացի Փոլ Ուելանը չի ներառվել փոխանակման գործարքում։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ռուս Վիկտոր Բուտի փոխանակումն ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրիների հետ անվանել էր «ամերիկյան կապիտուլյացիա»։