«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավորների շրջանում ընդվզում է առաջացել նախկինների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով։ Բանն այն է, որ դատավորները չեն կարողանում որոշումներ կայացնել, հատկապես՝ ՍԴ վերջին որոշումից հետո։ Հիշեցնենք․ օրեր առաջ ՍԴ-ն հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքը՝ հստակեցնելով կիրառման սահմանները, ՍԴ-ն եզրահանգել է, որ օրենքի իմաստով՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո, այսինքն, դատախազության արատավոր պրակտիկան, երբ ետ էին գնում 90-ականներ եւ մինչեւ նախկին պաշտոնյայի ծննդյան տարեդարձ ու անդրադառնում ամուսնական նվերներին, ենթակա չի լինելու ուսումնասիրության։ Այժմ դատավորները, կրակն ընկած, իրար մեջ քննարկում են՝ ինչ են անելու հարյուրավոր այդ գործերը, մի կողմից՝ օրենքն է, մյուս կողմից՝ դատախազությունը՝ իշխանության պատվերով։ Նշենք, որ նախկինների ապօրինի գույքով նախկինում զբաղվել է արդարադատության այժմյան նախարար Սրբուհի Գալյանը, երբ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադի...
Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հայտնվեցին միաժամանակ երկու գործընթացն...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանի...
Գողացված քվեների վրեժը
Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...
ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը
Այս օրերին շատերն են գրում-խոսում ԿԸՀ թվանկարչության մասին, քննադատում են, ծաղրում են, հարցեր են բար...
×
❮
❯